Բավ է պառակտվել
19-11-2016 16:58

ԵՏՄ ներկայացուցիչ. ՀՀ-ն միակ երկիրն է, որը մեծացրել է իր արտահանումը ԵՏՄ շուկաներ

Հայաստանը միակ երկիրն է, որը 2016-ի ինը ամիսների ընթացքում մեծացրել է իր արտահանումը ԵՏՄ շուկաներ։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է ԵՏՀ ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սաադաթ Ասսանսեիթովան։

Նրա խոսքով՝ Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումը մեծացել է 1.6 անգամ սննդամթերքի, 1.4 անգամ՝ գյուղատնտեսական ապրանքների եւ 2.5 անգամ տեքստիլ եւ կոշիկի մատակարարումների հաշվին։ «Դա վկայում է այն մասին, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը։ Հիմա մեծ տեմպերով աճում է արտահանումը։ Բացի այդ, Հայաստանը ՀՆԱ աճի ամենամեծ ցուցանիշը գրանցած երկիրն է։ 2016-ի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է 2.8 տոկոս։ Դա ավելին է, քան ԵՏՄ միջին ցուցանիշը»,– ընդգծել է Սաադաթ Ասսանսեիթովան։