Բավ է պառակտվել
24-12-2014 08:39

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել: Օրվա երկրորդ կեսին՝ խորհրդարանի հատուկ նիստում, վարչապետ է ընտրվելու: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ Կոմեյտո կուսակցության իշխող դաշինքը խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքներով ստացել է 326 պատգամավորական տեղ՝ 475-ից: Այսպիսով, վարչապետ Սինձո Աբեն պետք է պահպանի իր պաշտոնը եւ կառավարություն ձեւավորելու իրավունք ստանա: Ընտրություններում հաղթելուց հետո վարչապետը հայտարարել է, որ մտադիր է անփոփոխ թողնել կառավարության ներկայիս կազմը: Միակ փոփոխությունը կարող է լինել աշտպանության նախարարինը. սպասվում է, որ Ակինորի Էտոյի փոխարեն կնշանակվի Գեն Նակատանին: Երեկոյան արդեն կառավարության անդամները եւ վարչապետը կհաստատվեն Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները Ճապոնիայում տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին: Աբեն պալատը լուծարելու որոշումը կայացրել էր իր տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունը վարելու համար ընտրողների վստահությունը ձեռք բերելու նպատակով: