Բավ է պառակտվել
11-12-2014 13:11

Նախարար. Կարտելային համաձայնությունների համար պատիժն ամենախիստն է լինելու

Կարտելային համաձայնությունների համար պատիժները կլինեն ամենախիստը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանալեով ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի կտրուկ նվազեցման հետեւանքների մասին հարցին: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեր գործընկերները շարունակում են շուկայի հետազոտությունը եւ պարտադիր կարձագանքեն հակամրցակցային համաձայնություներին ու նմանատիպ այլ խախտումներին», - հավաստիացրեց Ճշմարիտյանը: Կառավարության այսօրվա նիստի  ընթացքում պետական հանձնաժողովի նախագահ Գագիկ Շաբոյանը հայտարարել էր, որ թանկացումներն, ընդհանուր առմամբ, դրամի փոխարժեքի տատանումների սահմաններում են եւ տվյալ պահին ունեն խելամիտ բացատրություն: