Բավ է պառակտվել
02-12-2015 09:56

ՌԴ կառավարությունը հաստատել է արգելված թուրքական ապրանքների ցանկը

Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական այն արտադրանքի, հումքի և պարենամթերքի ցուցակը, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվում է 2016-ի հունվարի 1-ից: Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:  Ցիտրուսային մրգերից բացի (նարինջ, մանդարիններ, ներառյալ տանջերիններ, սասումա, կլեմանտիններ և վիլկինգներ) ցուցակի մեջ մտել են մսեղիքներ և տնային հավերի և հնդկահավերի ենթամթերքներ, գլուխ սոխ, շալոտ-սոխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, վարունգ, կորնիշոններ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, ներառյալ` նեկտարիններ, սալոր, մամուխ, մորի և ելակ: Այդ փաստաթղթով աղի ներմուծումը Ռուսաստան ևս արգելվել է:  Արդյունաբերության և առևտրի, ինչպես նաև Գյուղտնտեսության նախարարություններին հանձնարարված է այս ցուցակում նշված ապրանքների գների օպերատիվ մոնիտորինգ ու վերահսկողություն իրականացնել: