Բավ է պառակտվել
25-05-2015 09:36

ՌԴ կառավարությունը հավանել է Վիետնամի հետ առևտրի գոտու մասին համաձայնագրի նախագիծը

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Եվևասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում: «Համաձայնագրի իրականացումը կնպաստի մասնակիցների միջև երկկողմանի առևտրի շրջանառությանը և առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում ԵԱՏՄ-ի իմտեգրման գործընթացների խնդիրը», - ասված է փաստաթղթում: Համաձայնագրի նախագծով նախատեսված են ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև առևտրի սակագնային ազատականացման պայմանները հարկերը կրճատելու կամ զրոյացնելու միջոցով: Միևնույն ժամանակհամաձայնագրի կողմերը կպահպանեն սակագնային պաշտպանությունը առավել զգայուն ապրանքների շարքի համար: Համաձայնագրի նախագիծը ուսումնասիրվել է և համաձայնության արժանացել 2015 թվականի մայիսի 21-ին կայացած կառավարության նիստի ժամանակ: