Բավ է պառակտվել
26-02-2015 12:18

ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կվճարի շուրջ 1,51 մլրդ. դրամ

Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը կփոխհատուցի շուրջ 1,51 միլիարդ դրամ անապահով ընտանիքներին ցածր սակագներով գազամատակարարման համար: Համապատասխան որոշումը ընդունվեց փետրվարի 26 –ին՝ կառավարության նիստի ժամանակ: 2013 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի տնային տնտեսությունների գազի սկագինը բարձրացավ 132 դրամից մինչև 156 դրամ մեկ կուբոմետրի դիմաց: Միևնույն ժամանակ կառավարությունը առաջարկեց գազի օպերատորին անապահով ընտանիքներից գանձել 100 դրամ 156 դրամի փոխարեն: Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը անապահով ընտանիքների համար սահմանվեց 450 կուբոմետր ծավալի արտոնություն: Այս մեկ տարվա և հինգ ամսվա ընթացքում տվյալ խմբի ընտանիքների կողմից օգտագործած գազի վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1,51 մլրդ. դրամ: