Բավ է պառակտվել
10-03-2015 10:31

Կառավարությունը 421,178.6 հազար դրամ հատկացրեց Գյուղատնտեսության նախարարությանը

Այսօր Կառավարությունը՝ հերթական նիստին հաստատեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց, որ նախագծով նախատեսվում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2015թ-ի առաջին եռամսյակում հատկացնել 421,178.6 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015թ-ի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Ի դեպ, Գյուղատնտեսության նախարարությանը սույն որոշման առաջին կետով հատկացված գումարը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրվում է նվիրաբերության պայմանագրի հիման վրա: