Բավ է պառակտվել
02-07-2015 13:13

Կառավարությունը 4 մլրդ 395 մլն դրամ հատկացրեց մարզերի հրատապ խնդիրներին

Կառավարության որոշմամբ` մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման համար մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլրդ 395 մլն դրամ։ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գործադիրի նիստին ներկայացրեց, թե որ մարզպետարանին որքան գումար է տրամադրվելու՝ Արագածոտնի մարզպետարանին՝ 300 մլն դրամ, Արարատին՝ 630 մլն դրամ, Արմավիրին 635 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 445 մլն դրամ, Լոռիին՝ 485 մլն դրամ, Կոտայքին՝ 470 մլն դրամ, Շիրակին՝ 530 մլն դրամ, Սյունիքին՝ 300 մլն դրամ, Վայոց ձորին՝ 300 մլն դրամ և Տավուշին՝ 300 մլն դրամ։ «Մարզպետներին արդեն հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ, մենք կքննարկենք ու կզեկուցենք, պարոն վարչապետ»,-ասաց նա։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագիրը շատ կարևոր է, քանի որ պետք է լուծվեն հրատապ խնդիրներ։ «Պարո՛ն Երիցյան, Ձեզ հանձնարարում եմ առողջապահության նախարարի հետ հետամուտ լինեք մանկապարտեզների սանիտարական ոչ լավ վիճակին։ Այդ ուղղությամբ ևս միջոցներ ուղղեք ու լուծումներ տանք»,-ասաց նա։