Բավ է պառակտվել
02-04-2015 15:44

ՀՀ կառավարությունը ավելացրել է ԼՂՀ-ի համար նախատեսված վարկի ծավալը

Հայաստանի կառավարությունը ավելի վաղ ընդունված որոշման մեջ փոփոխություններ է կատարել, որոնց համաձայն ավելացել է ԼՂՀ-ի համար նախատեված վարկի ծավալը: Ըստ կառավարության նախորդ տարվա որոշման՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԼՂՀ պետք է 21 մլրդ. 822.8 մլն. դոլարի չափ վարկ ստանար, սակայն վերը նշված գումարը բավական չէր ողջ ծավալով ԼՂՀ կառավարության կողմից նախատեսված ծրագրերի իրականացման համար: Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ընդունված փոփոխությունների համաձայն «ԼՂՀ միջպետական վարկ» ծրագրի գծով չորրորդ եռամսյակի համար նախատեսված 2 մլրդ. դրամը փոխանցվել է առաջին կիսամյակ, իսկ «Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի գծով չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ փոխանցվել է 3,5 մլրդ. դրամ: Տվյալ որոշմամբ ստեծվել են հնարավորություններ առաջին եռամսյակում ԼՂՀ կառավարության բյուջետային ծախսերի համար, ինչպես նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պահուստային ֆոնդից ծախսերի իրականացման համար: