Բավ է պառակտվել
26-02-2015 11:54

Դեղերի ներմուծումը ԵՏՄ երկրներից պետք է վերահսկվողություն անցնի. վարչապետ

Անհրաժեշտ է մի շարք լուրջ միջոցառումներ իրականացել դեղերի ներմուծման նկատմամբ ոչ միայն ԵՏՄ, այլեւ այլ երկրներից: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման գործընթացի կարգավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Կա լուրջ դժգոհություն եւ անհանգստություն: Ես հանձնարարել եմ առողջապահության նախարարին եւ համապատասխան կառույցներին, որ այդ հարցով միասնական որոշում կայացվի: Դա պետք է մեզ համար առաջնահերթ խնդիր դառնա, քանի որ անհանգստություն է առաջացնում հասարակության մեջ»,-ասել է վարչապետը: Մուրադյանի խոսքով՝ որոշում կայացնելու անհրաժեշտությունը ելնում է նրանից, որ ԵՏՄ երկրներից ներմուծվող դեղամիջոցները չեն անցնում մաքսային ստուգում, նաեւ չեն անցում ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված  լաբորատոր եւ փաստաթղթային փորձաքննություն: Այդ հանգամանքը, ըստ նախարարի, անորակ, չլիցենզավորված եւ կեղծ դեղեր ներմուծելու ռիսկեր է պարունակում: