Բավ է պառակտվել
05-03-2015 11:47

2015թ. Հայաստանը ֆինանսապես կաջակցի 150-200 փոքր ձեռնարկությունների

2015թ. Հայաստանի Կառավարությունը ֆինանսապես կաջակցի 150-200 փոքր ձեռնարկությունների։ Աս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 5-ին կայացած Կառավարության նիստում։ Կշարունակվի սկսնակ ձեռներեցներին արտոնություններով տրամադրվող վարկերը՝ 5 տարի ժամկետով մինչեւ 5 մլն դրամ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով։ Պլանավորվում է նաեւ15 մլն դրամի չափով մինչեւ 5 տարի ժամկետով վարկային երաշխիքներ տալ։ Ընդհանուր առմամբ 2015թ. պլանավորվում է նյութական աջակցություն տրամադրել 150-200 փոքր եւ միջին ձեռներեցների։ Շարունակվում են նաեւ ՓՄՁ ուսուցման դասընթացները։ Նախընտրությունն առաջվա պես տրվելու է շրջաններին՝ հաշվի առնելով նրանց տնտեսական ակտիվացման անհրաժեշտությունը։ Այս տարի խորհրդատվություններից եւ տեխնիկական աջակցությունից զատ, պլանավորվում է նաեւ նոր մեխանիզմներ կիրառել, մասնավորապես, աջակցել նոր բինզես նախաձեռնություններին։ Ուսուցողական դասընթացների մեկ այլ առաջնայնություն կլինի ռեսուրսների տնտեսումն եւ էկոլոգիապես մաքուր արտադրությունը։