Բավ է պառակտվել
25-02-2015 09:33

ԼՂՀ կառավարությունը կստեղծի սոցիալական ծրագրերի հիմնադրամ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը նիստի ժամանակ հավանություն է տվել «ԼՂՀ սոցիալական ծրագրերի հիմնադրամի» ստեղծման մասին որոշման նախագծին: Ինչպես հայտնել են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունում, հիմնադրամը իրենից ներկայացնելու է կամավոր ինվենտարային անդամավճարի հիման վրա գործող ոչ առևտրային կազմակերպություն: Հիմնադրամի պետական կառավարման լիազորությունը կստանձնի ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը: Որոշումը ընդունելուց հետո երկու ամիս անց պետք է կատարվի հիմնադրամի պետական գրանցումը: ԼՂՀ կառավարության նիստի ժամանակ հաստատվել է հիմնադրամի կանոնակարգը, որը կկարգավորի հիմնադրամի գործունեությունը: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքով հիմնադրամը ստեղծված է պետական ֆինանսավորմամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով, մասնավորապես բնակչության առանձին խմբերի բնակարայինպայմանները բարելավելու համար: