Բավ է պառակտվել
18-12-2014 11:29

Գների անհիմն բարձրացումներ չենք հանդուրժի.ՀՀ վարչապետ

Կառավարությունը գների անհիմն բարձրացում չի հանդուրժի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց լայն սպառման ապրանքների գների վերաբերյալ ամենօրյա տվյալներ ներկայացնել: «Երեկ շաքարավազի, ալյուրի եւ մի շարք այլ կարեւոր ապրանքների գներում լուրջ բարձրացումներ են դիտարկվել: Մեզ համար անընդունելի են գների չհիմնավորված բարձրացումները», - ընդգծեց Աբրահամյանը: Նրա խոսքով՝ կառավարությանը անհանգստացնում է նաեւ փոխանակման կետերում դիտարկվող արժույթի առքուվաճառքի մեծ տարբերությունը: Վարչապետը հույս հայտնեց, որ իրավիճակը կկայունանա: «Արժույթային շուկայում առաջին նշանները կարելի էր նկատել երեկ եւ այսօր առավոտյան: Մենք հանդիպումներ ենք ունեցել տնտեսվարող սուբյեկտների, ինպես նաեւ Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի հետ: Գործընկերները սատարում են արտաքին շոկային գործոնների ազդեցությամբ իրավիճակի վերահսկողությանն ուղղվածմեր գործողությունները», - հավելել է Աբրահամյանը: