Բավ է պառակտվել
04-03-2015 12:07

Պաշտպանում ենք «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը նոր տեսքով,ԲՀԿ

ԲՀԿ-ն պաշտպանում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը նոր խմբագրմամբ: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ օրինագծի քվեարկությունից առաջ: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ իրենց խմբակցության առաջարկները գրեթե ամբողջությամբ ընդունվել են: «Մենք, իհարկե, առաջարկում էինք, որ փոքր բիզնեսը կարողանա ընտրել՝ փաստաղթաշրջանառությամբ աշխատի, թե առանց դրա, այսինքն լինի «կամ-կամ»-ի հնարավորություն: Օրինագծում առաջարկվում է «եւ-եւ»: Ըստ էության, կոնսենսուս կա: Կարծում եմ, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ՓՄՁների շրջանառության մեջ մեծ չի լինի, եւ 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն»,-ասել է Մելքումյանը: «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է առանց թղթաբանության գործելու դեպքում շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս: Այդուհանդերձ, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1,5 տոկոսից ցածր լինել: Արտադրող սուբյեկտներից հարկը մնում է հինը՝ 3,5 տոկոս: Շրջանառության հարկի համար առավելագույն շեմը առաջարկվում է տարեկան 58,35 մլն դրամից հասցնել 113,4 մլն դրամի: Այդ շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն ավելացած մասը: