Բավ է պառակտվել
06-02-2015 10:53

ԵՏՄ-ն չպետք է շտապի ընդհանուր տարադրամ ընդունելու հարցում

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) չպետք է շտապի սեփական տարադրամը ընդունելու հարցում, հայտարարել է Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը: «Պետք չէ շտապել: Ինչու՞ մենք չընդունեցինք Միացյալ պետության ընդհանուր տարադրամ: Վերջինիս ստեղծման պայմանագրի տակ դեռ չի չորացել ստորագրության թանաքը, չի ընդունվել անգամ իրավական ակտ, որը իրավունք կշնորհեր հանդիսանալ միջազգային իրավունքի սուբեկտ, երբ անմիջապես սկսեցին զբաղվել տարադրամով: Ինչի՞ տարադրամով: Բացակայող իրավաբանական անձի՞ տարադրամով», — հայտարարել է Սուրիկովը: «Այժմ կրկնվում է նույն պատմությունը: Այդ ի՞նչ տարադրամ է լինելու: Եվրասիական տնտեսական միությունը համապատասխան համաձայնագրերով ամրագրված իր գործառույթներում չունի ոչ մի վճարման համակարգ, ոչ մի հիմնադրամային շուկա, ոչ մի տարադրամ: Այդ ընդամենը վերջինիս զարգացման հեռանկարն է: Նույնպես պետք չէ շտապել», - հավելել է նա: Դեսպանի կարծիքով՝ ԵՏՄ-ն պետք է կենտրոնանա արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: «Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերում որոշված այն չորս ազատությունների շուրջ, պետք է ոտքի կանգնել, դադարեցնել ցանկացած միջամտություն, խոչընդոտ և այլն: Եվ միայն այդ ամենից հետո, երբ ամեն ինչ նորմալ լինի այդ չորս ազատությունների հարցում (ապրանքի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շրջանառության) պետք է քննարկել ընդհանուր տարադրամը, հիմնադրամային շուկան և այլն… Եվ պետք չէ շտապել, այլապես մենք կրկին ամեն ինչ կխաթարենք», - ասել է նա: