Բավ է պառակտվել
21-01-2016 17:06

Իրան-Հայաստան առաջին կարևոր համաձայնությունը՝ պատժամիջոցների վերացումից հետո

«Իրանն ու Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային միջանցք հիմնելու շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել»,-այդ մասին հաղորդում է իրանական ԶԼՄ-ները: Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին Թեհրանում «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային միջանցք հիմնելու շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ողջունելով Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև միջազգային միջանցք հիմնելու գաղափարը, շեշտել է հայ և իրանցի վարորդների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու անհրաժեշտությունը: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի միջև մեկ այլ փոխըմբռնման հուշագիր էլ ստորագրվել է երկաթգծի ոլորտում համագործակցության մասին: Իրանն ու Հայաստանը նախատեսում են Նորդուզ-Ագարակ հատվածում երկաթուղային կապ հաստատել, որը կնպաստի տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը: