Բավ է պառակտվել
27-08-2014 10:15

Աեպտեմբերի 6-ին կկայանան Էներգետիկայի հարցով բանակցությունները.Պորոշենկո

Սեպտեմբերի 6-ին կկայանան Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ բանակցությունները: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի կայքից:
«Նախագահը հայտնեց, որ սեպտեմբերի 6-ին կկայանան էներգետիկայի հարցով բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ։ Օգոստոսի 30-ին Բրյուսելում Ուկրաինան ԵՄ ղեկավարներին կտեղեկացնի համաձայնագրի իրականացման հետագա գործողությունների մասին», - ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղի էր ունեցել ՄՄ ներկայացուցիչների հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ։
Արդեն հաղորդվել է, որ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյուտներ Էթինգերը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր «միջանկյալ համաձայնության» հասնել՝ Կիևի համար երկնագույն վառելիքի սակագնի վերաբերյալ։