13-09-2014 13:40

25 մլն դրամի զեղչեր կարվեն փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար. Մ. Մինասյան

Առաջիկա քառօրյային հնարավոր է ներկայացվի նախագիծ, որով ավելի քան 25 մլրդ դրամի զեղչեր կարվեն փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
«Մենք հիմա մտածում ենք, թե ինչ անել, որ փոքր եւ միջին բիզնեսը զարգանա, իսկ գործարարներին էլ տրվեն հնարավորություններ, օրինակ՝ սահմանային գյուղերի համար հարկային պարտավորությունները զեղչել եւ նմանատիպ այլ նախաձեռնություններ։ Նախագիծը նախնական քննարկման փուլում է, հնարավոր է՝ հաջորդ քառօրյային այն արդեն դրվի քննարկման»,- ասաց նա։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հակադարձմանը, թե «խոշոր բիզնեսը զարգացրեք, հետո փոքրի մասին խոսեք», ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Երեք-չորս խոշոր բիզնեսի ոլորտ ունենք, օրինակ՝ Պղնձամոլիբդենային գործարանը»։