20-02-2014 12:35

Կառուցվածքային փոփոխություններ ՊԵԿ-ում

Այսօր, ՀՀ Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է ՊԵԿ-ի կառուցվածքային որոշ փոփոխություններ:

Նախատեսվում է լուծարել հատուկ բաժինը, ստեղծել ներքին անվտանգության վարչություն, Մասիսի, Արտաշատի և Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպել միացման ձևով՝ Արտաշատի տարածքային հարկային տեսչության և Էջմիածնի տարածքային հարկային տեսչության, Մարտունու տարածքային հարկային տեսչությունն էլ վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Գավառի տարածքային հարկային տեսչությանը:

Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ ընթացիկ իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների, կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների հստակ տարանջատման, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կառավարման համակարգի կառուցվածքի բարեփոխման և օպտիմալացման նպատակով կրճատել տարածքային հարկային տեսությունների քանակը: