Բավ է պառակտվել
30-12-2014 17:00

ԵՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կերևա. ՀՀ վարապետ

ԵՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կերեւա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի սահմանային զորամասեր եւ մարտական հենակետեր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «ԵՏՄ անդամակցությունն անպայման իր դրական ազդեցությունը կտա 2015թ.։ Մենք պետք է օգտվենք այդ համագործակցությունից, փորձենք ակտիվացնել ու զարգացնել մեր տնտեսությունը։ Մեր միակ ճանապարհը մեր տնտեսությունը զարգացնելն է, ժողովրդին ապահովել բարեկեցիկ կյանքով. դա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ 2015թ. Հայաստանի համար լինելու է ձեռքբերումների տարի, չնայած լինելու են բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներ։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի օգտին ծառայեցնի տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։ Վարչապետը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ երկրի անվտանգությանը եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում բոլոր քաղաքական ուժերը միասնական են։