Բավ է պառակտվել
22-09-2015 11:37

Դոլարի, եվրոյի փոխարժեքները մեկ շաբաթվա ընթացքում իջել են 4-5 դրամով

Ներկայացնում ենք սեպտեմբերի 22-ի դրությամբ հայաստանյան բանկային համակարգի կողմից վաճառվող և գնվող արտարժույթների փոխարժեքները, որոնք սեպտեմբերի վերջին մեկ շաբաթվա հետ համեմատությամբ` իջել են 4-5 դրամով:
Մեկ ամերիկյան դոլարը բանկերի կողմից այսօր գնվում է 474 և ՀՀ դրամ նվազագույն և 476.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում`478.50 նվազագույն և 481 դրամ առավելագույն փոխարժեքներով: 
Համեմատության համար նշենք, որ օրինակ` սեպտեմբերի 17-ին մեկ ամերիկայն դոլարը բանկերի կողմից գնվում էր 479 և ՀՀ դրամ նվազագույն և 481.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքnվ, իսկ վաճառվում` 483 նվազագույն և 484.50 առավելագույն փոխարժեքներով:
Մեկ եվրոն այսօր գնվում է 529 ՀՀ դրամ նվազագույն և 538 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքն է 537.50 ՀՀ դրամ, առավելագույնը` 550 ՀՀ դրամ: 
Նույն ամսաթվի կտրվածքով եվրոն գնվում էր 534 ՀՀ դրամ նվազագույն և 540 առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքն էր 545 ՀՀ դրամ, առավելագույնը` 550 ՀՀ դրամ: 
Մեկ ռուսական ռուբլին բանկերի կողմից գնվում է 7.30 նվազագույն և 7.60 առավելագույն փոխարժեքներով, իսկ նույն` սեպտեմբերի 17-ին մեկ ռուսական ռուբլին բանկերի կողմից գնվում էր 7.10 ՀՀ դրամ նվազագույն և 7.26 առավելագույն փոխարժեքներով, իսկ վաճառվում 7.35 նվազագույն և 7.60 առավելագույն փոխարժեքներով: