Բավ է պառակտվել
05-10-2015 14:21

Վերջապես լավ գործարք կատարվեց՝.Գ. Մակարյանը ՀԷՑ-ի վաճառքի մասին

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով«Տաշիր գրուպ» ընկերության կողմից ՀԷՑ-ի գնման փաստին, ասաց. «Վերջապես մի լավ գործարք կատարվեց: Գնորդը մեր սրտով է», - Նա նշեց, որ շատ սպասելիքներ կան «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատերերից.
« Կարապետյանների ընտանիքը բավական դրական վարկանիշ և բարեգործական ուղղվածություն ունի: Կարծում եմ, որ նրանք կգնան համակարգի առողջացման ճանապարհով: Իրենց ներդրումներով կնպաստեն համակարգի բարելավմանը և մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացմանը»:
Բանախոսը վստահություն հայտնեց, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերերը լուրջ փոփոխություններ կմտցնեն ընկերությունում.
« Առաջին հերթին պետք է փոխվի մենեջմենթը, որոշ ծառայություններ, մասնագետներ պետք է մնան իրենց տեղերում, իսկ մարքեթինգի և ռազմավարության հարցերով զբաղվող բաժինների աշխատակիցները պետք է փոխվեն»:
Նա նաև կանխատեսեց, որ հավանաբար «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատերերը գումարներ կներդնեն բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար և մեր հասարակությանը որոշ ժամանակ անց կմատակարարվի միջազգային ստանդարտներին համապատասխան էլեկտրաէներգիա, որը կլինի առանց տատանումների և 220 V-ից ոչ պակաս, իսկ անջատումների դեպքում, եթե դրանք տևեն մեկ ժամից ավելի՝ քաղաքացիները ՀԷՑ-ից կստանան փոխհատուցում՝ ինչպես նախատեսված է օրենքով.«Նրանք կարողացել են տարբեր ոլորտներում և տարբեր երկրներում զարգացնել իրենց բիզնեսները: Կարծում եմ, որ այս պարագայում էլ լավ մենեջմենթ կիրառելով նրանք կհասնեն լավ արդյունքների»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:
Մարինե Բարսեղյան