Բավ է պառակտվել
23-07-2015 13:45

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Երևանում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: