Բավ է պառակտվել
04-12-2014 13:07

Ապրանքների 10-15 տոկոս թանկացում չկա.Հ. Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարերց, թե հասրակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի: Նրա խոսքով՝ նման մտավախությունները չափազանցված են:Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել իրեն, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները: Իր հերթին, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցրել է, որ գների մեծ տատանում չի սպասվում: 2014-ին ԿԲ-ն սպասում է գնաճ 4 տոկոսի սահմաններում, իսկ 2015-ին՝ 4+/- 1,5 տոկոս. Երիցյանի խոսքով՝ իրավիճակը կայունացնելու համար գործարկվել են ֆինանսական քաղաքականության բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում լոմբարդային տոկոսադրույքները, արժութային մեխանիզմները, ռեպո տոկոսադրույքը եւ արժութային շուկայում ինտերվենցիաները: «Ինչ վերաբերում է առեւտրային բանկերին, ապա նրանց կապիտալի բավարարության գործակիցը նույնպես բարձր է: Բանկերն ունեն եւ կանխիկ, եւ համապատասխան անկանխիկ դոլարային լիկվիդայնություն»,-ասել է Երիցյանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացավ 16 դրամով՝ հասնելով 433 դրամի: Դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ ԿԲ տվյալներով, դոլարի փոխարժեքը հասել է 442 դրամի: Որոշ բանկերում փոխարժեքը հասնում է 445 դրամի, սակայն դրանց մեծ մասը դոլար է վաճառում միայն իր մշտական հաճախորդներին, որոնք արժութային հաշիվ ունեն: Իրականում փոխանակման կետերում դոլար կարելի է գնել միայն 455 դրամով: