Բավ է պառակտվել
05-08-2016 09:35

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Օգոստոսի 4-ին, ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

Գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելն էր:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումն այդ ընթացքում իրականացվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին: