Բավ է պառակտվել
26-05-2015 14:31

ԿԲ-ը գնահատում է ՀՀ-ի ֆինանսական վիճակը որպես կայուն

Նախորդ տարվա վերջին Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած ցնցումները չեն ապակայունացրել ֆինանսական համակարգի գործունեությունը: Հայաստանի Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ Հայաստանի ֆինանսական վիճակը կայուն է, իսկ ռիսկերը՝ կառավարելի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԲ-ի ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի ֆինանսական կայունության մասին զեկույցը, նշելով, որ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերների ակտիվության նվազումը դեռևս արդիական է երկրի համար, քանի որ դա հանգեցնում է տնտեսական տեմպերի դանդաղեցմանը: ԿԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ տնտեսական և ֆինանսական կայունության վրա ազդող նախորդ տարվա ռիսկերը պահպանվել են: