27-02-2016 12:08

Պուտինն ու Ալիևը տնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երկու երկրների տնտեսական համագործակցության հարցեր են քննարկել: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը: «Կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շարունակել են կարծիքներ փոխանակել համագործակցության հրատապ հարցերի շուրջ, առաջին հերթին՝ առևտրա-տնտեսական ոլորտում»,- ասված է հաղորդագրությունում: