26-06-2014 16:13

Պետությունը զլանում է թանկացումների վերաբերյալ բացատրություն տալ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը զայրացրել է հանրությանը: Ոտքի են կանգնել քաղացիները և նախաձեռնությունների միջոցով փորձում են Կառավարությանը հասցնել իրենց բողոքի ձայնը: Թե որքանով արդյունավետ կլինի, ժամանակը ցույց կտա: Սակայն ՛՛Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում՛՛ ՀԿ նախագահ Կարեն Թումանյաանը խոստանում է, եթե օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան դառնա 42 դրմ, ապա ինքը շարունակելու է վճարել 38 դրամ: Ըստ նրա, այս թանկացումները ՀՀ կառավարության կողմից մարտահրավեր է սեփական ժողովրդին: Զլանում են անգամ բացատրություն տալ, թե ինչի՞ հիման վրա են թանկացնում էլեկտրաէներգիան:

News.gisher.ru-ի հետ զրույցում Թումանյանը փաստեց, որ անցյալ տարվա թանկացումների հիման վրա բարձրացավ շատերի աշխատավարձը, ստացվում է այնպես, որ ժողովրդի գումարներով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն է բարձրանում: Ըստ բանախոսի այսօր էլեկտաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակտիվորեն պայքարում է ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը, քանի որ միակ քաղաքական ուժն էր, որը դիմեց դատարան, իսկ ինքը սատարելու է այս ուժին:

Ըստ Թումանյանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողսվում պետք է ընդգրկվեն նաև ընդդիմադիր գործիչները: Բանախոսը նշեց, որ իր կազմակերպությունն ակտիվորեն պայքարելու է սակագնի թանկացման դեմ: Իսկ, եթե այդուհանդերձ Կառավարությունը ականջալուր չլինի քաղաքացիների պահանջի նկատմամբ Թումանյանը խոստանում է էլ ավելի լայնամաշտաբ պայքար:
Բանախոսը նաև անդրադարձավ ներքաղաքական խնդիրների, հատկապես ընդդիմադիր քառյակի գործունեությանը, որը նա համեմատեց ՀԱԿ-ի գործելաոճի հետ և նշեց պատճառներ, թե ինչու քառյակը հնգյակ չի դառնում: