Բավ է պառակտվել
26-09-2014 16:13

Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն ստորագրել են մայիսին: Անհրաժեշտ 226 ձայնի դեպքում «կողմ» Է քվեարկել 441 պատգամավոր, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ է մնացել մեկ պատգամավոր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը՝ բազային փաստաթուղթ, որն ամրագրում Է Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրացման հաջորդ փուլին անցնելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում: Այդպիսով՝ ավարտվում Է ԱՊՀ-ի տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն: Պայմանագրի ուժի մեջ մտնելը կոչված Է ապահովելու միության աշխատանքը 2015 թվականից եւ գործարկելու ներքին առեւտրատնտեսական եւ կոոպերացիոն կապերի զարգացումը, բարձրացնելու ազգային արտադրությունների մրցունակությունը եւ ուժեղացնելու միության երկրների դերն աշխարհի տնտեսական համակարգում: Պետդումայի եվրասիական ինտեգրացման կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ակնկալում Է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը դրա բոլոր մասնակիցների կողմից կվավերացվի նախքան երեք երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 9-ին Մինսկում կայանալիք հանդիպումը: Սլուցկին հայտնել Է, որ Ղազախստանի խորհրդարանը պլանավորում Է այդ հարցը քննարկել հոկտեմբերի 1-ին, իսկ Բելառուսի խորհրդարանը՝ հոկտեմբերի 7-ին: