Բավ է պառակտվել
17-06-2014 16:27

Պետական մարմինների աշխատակիցները ՛՛Պարտադիր կուտակայինից՛՛ չեն կարող հրաժարվել. նախարար

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ պետական մարմինների աշխատակիցները չեն կարող հրաժարվել «պարտադիր կուտակային»-ից «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից: Լրագրողների այն դիտարկմանը, թե որն է երկու վճարների միջև բովանդակային տարբերությունը, նախարարը նշել է.
«Բովանդակային տարբերությունն այն է, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Եվ երկրորդ խնդիրը, վերաբերում էր մեր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի»: Իսկ այն հարցին, թե փաստորեն ստիպողաբար մարդկանց գրպանից, այնուամենայնիվ, այդ գումարները գնալու են, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»: