Բավ է պառակտվել
02-03-2015 16:22

Պեսկովը բարձրաձայնեց ԱՄՆ-ից և ԵՄ-ից գյուղատնտեսական հումքի ներմուծման պայմանները

Ռուսաստանը կարող է թույլ տալ Եվրոպայից և ԱՄՆ-ից գյուղատնտեսական հումքի ներմուծման պայմանները միայն այն պայմանով, եթե արևմտյան ընկերությունները ներդրումներ կատարեն ՌԴ-ում հումքի վերամշակման հզորությունների շինարարության ոլորտում: Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մեկնաբանելով Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքը ներմուծելու մասին Հունաստանի խնդրանքը՝ Պեսկովը հիշեցրեց, որ Ռուսաստանը հանդիսանում է Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ և չի կարող ընտրական կարգով չեղյալ հայտարարել ԵՄ երկրներից մեկի դեմ կիրառված պատժամիջոցները: «Տվյալ դեպքում հնարավոր կլիներ մշակել ոչ թե ուղղակի ներմուծումների սխեման, այլ հումքի ներմուծման ծրագիրը Ռուսաստանի տարածքում հումքի վերամշակման ձեռնարկություններ բացելու պայմանով», - ասաց նախագահի մամլո խոսնակը: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ Հունաստանի կառավարությունը կխնդրի Ռուսաստանին չեղյալ հայտարարել որոշ գյուղատնտեսական ապրանքատեսակների ներմուծմանը վերաբերվող պատժամիջոցները: Մասնավորապես Աթենքում առաջարկում են չեղյալ հայտարարել նարնջին, ելակին և դեղձին վերաբերվող պատժամիջոցները: Համապատասխան առաջարկը պարունակող նամակը շուտով կստանա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: 2014 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանը սահմանափակեց իր դեմ պատժամիջոցներ կիրառած երկրների արտադրանքի ներմուծման ծավալը: Արգելվեց տավարի, խոզի, թռչնի մսի, ինչպես նաև երշիկի, ձկան, բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը: Փետրվարի 28-ին վարչապետի տեղակալ Արկադի Դվորկովիչը հաստատեց, որ ՌԴ իշխանությունները չեն նախատեսում չեղյալ հայտարարել պարենամթերքի ներմուծմանը վերաբերվող պատժամիջոցները: