Բավ է պառակտվել
11-12-2013 15:00

Նախատոնական օրերին մսամթերքը չի թանկանա. «Իրազեկ և պաշտպանված սպառող»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերով` նախատոնական օրերին հնարավոր են թանկացումներ հատկապես պտուղ-բանջարեղենի շուկայում:

«Մսամթերքը չի թանկանա, սակայն եթե այսօր դա դրական է, ապա հետագայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

«Գյուղացին մորթում է կենդանիներին, որովհետև այլևս չի կարողանում կերակրել և այս տեմպով շարունակելու դեպքում առաջանալու է դեֆիցիտ, ինչը մոտ ապագայում կհանգեցնի մսամթերքի թանկացման», - պարզաբանեց նա: