Բավ է պառակտվել
15-07-2014 10:00

ՌԴ պատմության թեստերում, միգրանտների համար,որոշ բառեր փոխարինվել են նկարներով

Պատմության թեստը, որը Ռուսաստանում ներգաղթյալները պետք է հանձնեն սեպտեմբերի 1-ին, ակնհայտ հեշտացրել են. տեղեկացնում է Lenta.ru-ն։  Մասնավորապես, հարցերը վերաձևակերպվել են այնպես, որպեսզի դուրս մնան օտարերկրացիների համար դժվար դերբայական դարձվածքները, իսկ որոշ բառեր փոխարինվել են նկարներով։ Այդ մասին պատմել է Ժողովուրդների բարեկամության ռուսական ինստիտուտի պրոռեկտոր Անժելա Դոլժնիկովան։ Դոլժնիկովայի խոսքով՝ թեստերից դուրս են բերվել պատմությանն առնչվող որոշ հարցեր։ Դրանցից մեկը, օրինակ՝ եղել է Եվգենի Իվանովիչի մասին, որը Վիկտորիային որդեգրել է 10 տարեկանում։ «Երբ նա դարձավ 18 տարեկան, Եվգենի Իվանովիչը հասկացավ, որ սիրում է նրան և ցանկանում է ամուսնանալ»։ Հետո հետևում էր հարցը, գրանցո՞ւմ է արդյոք ռուսական Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ԶԱԳՍ) նման ամուսնությունը։ Քննության արդյունքները, սակայն, հայտնի են լինելու միայն 2015թ.-ի հունվարին։վ