Բավ է պառակտվել
16-06-2015 12:04

ԱԺ-ն կողմ քվեարկեց Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի երեք նախագծերին

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում ներկայացրեց Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի երեք նախագծերը: Կողմ քվեարկեց 89, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ չկար: Այսպիսով, հաստատվեցին ՀՀ նախագահի կողմից ներկայացված երեք պայմանագրերը, մասնավորապես, 2015թ.-ի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված Ղրղզստանի Հանրապետության՝ «ԵՏՄ մասին» 2014թ.-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «ԵՏՄ մասին» 2014թ.-ի մայիսի 29-ի պայմանագրի, ԵՏՄ իրավունքի մաս կազմող առաձին միջազգային պայմանագրերի և ԵՏՄ մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրությունը: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նաև «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին: Կողմ քվեարկեց 83, դեմ՝ 1 և ձեռնպահ` 12 պատգամավոր: