Բավ է պառակտվել
23-11-2015 10:45

ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ արտահանման և ներմուծման հարցերը

Հայաստանի խորհրդարանն սկսել է  նախագահի  ներկայացրած  սույն թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված  «ԵՏՄ տարածքում ապրանքների արտահանման, ներմուծման և շրջանառության որոշ հարցերի հետ կապված» արձանագրության, վավերացման քննարկումը:  Ներկայացնելով փաստաթուղթը միջազգային  տնտեսական ինտեգրման և բարեփոխումների առաջին փոխնախարար  Սուրեն Կարայանը, նշել է, որ փաստաթղթային փաթեթով  հաստատվում են  Ղազախատանի ԱՀԿ անդամակցության  հետ կապված որոշակի ապրանքների ներմուծման  և շարժի առանձնահատկությունները: Փաստաթղթի դրույթները վերաբերում են միայն այն ապրանքներին, որոնք  ընդգրկված են  երրորդ երկրներից Ղազախստան ապրանքների ներմուծման ցանկում, որոնց  համաձայն, ըստ  Ղազախստանի հանձնառության գործածվելու են ԵՏՄ միասնական մաքսային տուրքերից տարբեր մաքսային տուրքեր: Ղազախստանը միջոցներ է ձեռնարկում արգելելու  այդ ապրանքների արտահանումը ԵՏՄ   անդամ պետությունների այլ տարածքներ: Եթե այդ արտադրանքները ներմուծվեն Ղազախստանի տարածք ԵՏՄ հաստատված  մաքսային տուրքերով, ապա դրանք կհամարվեն ԵՏՄ ապրանքներ և կարող են տարածվել ԵՏՄ  ամբողջ տարածքում: