15-06-2016 13:03

Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց 51 մլն. եվրո վարկի ստացմանը

Հայաստանի ԱԺ-ն հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկի հետ 51 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին` Վանաձոր-Ալավերդի ճանապարհի նորոգման նպատակով։

Վարկային այս համաձայնագիրը երկու վարկերից մեկն է, որոնք նախատեսված են ճանապարհների նորոգման համար, երկու վարկերի ընդհանուր գումարն ավելի քան 100 մլն եվրո է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կապի և տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլինի միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը։

Ծրագիրը երկու մասից է բաղկացած, վարկն ուղղված է առաջին մասի իրագործմանը` 92 կմ ճանապարհի վերանորոգմանը։ Բացի այդ` այս գումարով կվերանորոգվեն խորհրդային ժամանակաշրջանի 3 թունելներ։