Բավ է պառակտվել
20-12-2014 09:17

Եթե եղան փաստեր, բոլորը պետք է պատասխան տան. Վարչապետը

ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն` ի պատասխան այն պնդմանը, թե գազալցակայաններում երեկվա հայտարարությունից հետո գազի գինը չի իջել պատասխանեց. «Ճիշտ չեք ասում»: կառավարության ղեկավարի խոսքով՝ գազի գինն իջել է, և դրանում համոզվել է իր հանձնարարությամբ բոլոր գազալցակայաններում ստուգումներ արվելուց հետո. «Կա 200 դրամ մեծ մասսան, որևէ գին 230 չկա, կա 210 և 200»,-նշեց նա:
Հարցին, թե ովքեր են պատժվելու անհարկի թանկացումներ անելու համար, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Կներկայացվի մեզ, մենք գնահատական կտանք, մենք դեռևս կոնկրետ փաստ չունենք, բայց պարոն Շաբոյանի հետ այսօր էլ եմ խոսել, կներկայացնեն: Եթե եղան փաստեր, բոլորը պետք է պատասխան տան»: