Բավ է պառակտվել
10-06-2014 12:40

Այսօր ֆերմերներն ավելի գրագետ են դարձել.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի տնօրեն, գյուղ. գիտ. դոկտ. Գայանե Սարգսյանը նշեց, որ այն, թե Հայաստանում այլևս հնարավոր չէ գտնել որոշ մշակաբույսերի հին հայկական սերտեր, իրականությանը չեն համապատասխանում:  «Մեր կենտրոնից կարելի է ձեռքբերել մշակաբույսերի բոլոր սորտերի սերմեր: Մեզ մոտ այսօր կա մշակաբույսերի 4000 սորտանմուշներ, նոր սորտեր ևս ստանում ենք»,-ասաց նա: Ըստ տիկին Սարգսյանի՝ այս պահին հինգ նոր սորտեր գտնվում են շրջանացման փուլում: Վերջինս վստահեցրեց, որ նոր սորտերը («Լոշտակ» տաքդեղ, նաև պոմիդորի նոր սորտեր) շատ համեղ են, ուղղակի պետք է մշակվեն ճիշտ տեխնոլոգիայով: «Կենտրոնի ստացած սորտերը վաճառվում են պարարտանյութերի բոլոր խանութներում, գինը՝ 100 դրամից մինչև 400 դրամ (5 գրամանոց փաթեթներ)»: Նա նշեց, որ Հայաստան ներկրվում են, նաև հենց Հայաստանում արտադրվում են բիոպարարտանյութեր, սակայն ֆերմերներն ավելի շատ սելիտրա են օգտագործում, որն ավելի մատչելի է: Բանախոսի համոզմամաբ՝ ֆերմերներն ավելի գրագետ են դարձել: