Բավ է պառակտվել
13-08-2015 11:31

Հայ-իրանական 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ մի քանի օր առաջ ստորագրվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման պայմանագիրը, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսված է:Վարչապետի  խոսքերով՝ դա նշանակում է, որ շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ: «Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցոթյունը հատկապես էներգետիկ ոլորտում կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին: Հայաստանի կառավարությունը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն ու կարևորում Իրանի ու միջազգային միջոնրդների կառուցողական ջանքերը: Պետք է արձանագրել, որ սրանով տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու հարցում կարևոր քայլ է կատարվել»,-ասաց Հ.Աբրահամյանը: