Բավ է պառակտվել
25-03-2016 16:59

Հայաստանի համար գազի գինը կնվազի.վարչապետ

Հայաստանի համար գազի գինը կնվազի, իսկ թե որքանով, ցույց կտան բանակցությունները։ Այս մասին մարտի 25-ին լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ «Այո, նման հնարավորություն կա։ Հայաստանի նախագահի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ։ Համապատասխան գերատեսչությունները հանձնարարություններ են ստացել քննարկումներ անցկացնել։ Հիմա մենք հենց այդ փուլում ենք։ Այն, որ գազը կէժանանա, փաստ է։ Իսկ թե որքանով, բանակցությունները ցույց կտան»,- ասել է Աբրահամյանը։