Բավ է պառակտվել
25-06-2015 12:58

Վարչապետն էներգիայի թանկացմանն այլընտրանք չի տեսնում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությն հերթական նիստի ժամանակ ասաց, որ որեւէ կառավարություն, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որեւէ սակագնի բարձրացում:«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում արձանագրված չարաշահումների եւ ճոխության դիմաց սպառողը չի վճարելու, եւ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Վարչապետն առանձնացրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման երեք հիմնական պատճառ: Առաջինը, ըստ նրա, վերջին տարիների սակավաջրությունն է, երկրորդը՝ ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառը 2013թ. դեկտեմբերին, երրորդը՝ վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումը: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու նպատակով կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ: Նա հանձնարարել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ուշադրության կենտրոնում պահել սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ սակագնի չբարձրացման դեպքում «անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»: