Բավ է պառակտվել
26-10-2016 13:34

Հարցում. Հայաստանի բնակչության շուրջ 50%–ը կողմ է ԵՏՄ անդամակցությանը

«ԵԶԲ ինտեգրման բարոմետր» հարցման տվյալով` անցյալ տարվա ընթացքում Հայաստանում 10%–ով նվազել է այն մարդկանց թիվը, որոնք կողմ են Եվրասիական նախագծին։

Եվրասիական միության անդամակցությանը կողմ է արտահայտվել Հայաստանի բնակչության 46%-ը։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը` հիմնվելով «ԵԶԲ ինտեգրման բարոմետր» հարցման տվյալների վրա։

2016 թվականին անցկացված հարցմանը մասնակցել է ավելի քան 8.5 հազար մարդ ԱՊՀ տարածաշրջանի յոթ երկրում` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան։ Հարցման մասնակիցները պատասխանել են 20 հարցի, որոնք վերաբերել են եվրասիական ինտեգրմանն ու տնտեսական, քաղաքական և սոցիալ-մշակութային գործակցությանը։

Հիշեցնենք, որ այս նախագիծը 2012 թվականից իրականացնում է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրման հետազոտությունների կենտրոնը` համագործակցելով «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության հետ։

ԱՊՀ տարածաշրջանի երկրների բնակիչների ինտեգրացիոն նախասիրությունների ուսումնասիրման արդյունքները վկայում են, որ ԵՏՄ անդամ-երկրների բնակիչներն ընդհանուր առմամբ կողմ են միության անդամակցությանը։