Բավ է պառակտվել
01-04-2015 11:29

ՌԴ հատուկ նշանակության ջոկատը ստուգում է Լիպեցկում «Roshen»-ի գործարանը

Իրավապահ մամինների աշխատակիցները արգելափակել են Լիպեցկում գտնվող «Roshen» ընկերության գործարանը: Ըստ որոշ տվյալների՝ ոստիկանության աշխատակիցները հայտնվել են գործարանում առավոտյան ժամը 8-ին, հավաքել են դահլիճում գործարանի աշխատակիցներին և անցել են քննչական գործողությունների: Նշվում է, որր արգելափակվել է գործարանի մուտքը և ելքը: Գործարանը արգելափակած աշխատակիցների շարքում են նաև Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչները: Լիպեցկի գործարանը այս տարի բազմիցս դադարեցրել է իր գործունեությունը: Ինչպես հայտնել են «Roshen» ուկրաինական ընկերությունում, գարնանը դա կապված է եղել Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի կողմից գործարանի հաշիվների կալանավորման հետ «Միացյալ հրուշակագործների» քրեական գործի շրջանակներում: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Լիպեցկի արտադրությունը կասեցվում էր պահեստում արտադրության ավելցուկի պատճառով: 2014 թվականին արտադրամասում կրճատումներ սկսեցին: