Բավ է պառակտվել
27-11-2014 08:15

Օլիգարխները գտել են հարստանալու ևս մի ճանապարհ

«Հայաստանում բնակվող օլիգարխները գտել են հարստանալու մի ճանապարհ ևս»,-այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նրանք ՌԴ են ուղարկում մեծ քանակությամբ ամերիկյան դոլար, իսկ նրանց գործակալները զբաղվում են տարադրամի առք ու վաճառքով։ Եվ քանի որ ՌԴ–ում դոլարի դեֆիցիտ է, Հայաստանից դոլարների արտահոսքը շարունակվում է։ «Տնտեսագետների վկայությամբ՝ Հայաստանում ևս առկա է դոլարի դեֆիցիտ, իսկ հունվարից սպասվում է դրա գնի աննախադեպ աճ։ Դոլարով ներկրվող ապրանքները ևս պետք է թանկանան»,–գրում է պարբերականաը: