Բավ է պառակտվել
15-12-2015 14:14

Ռուսաստանի բանկը դոլարի ռեկորդային փոխարժեք է սահմանել

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը սահմանել է 70.83ռուբլի, ինչը 1998 թվականից ի վեր պատմական առավելագույնն է ռուսական արժույթի համար: Նախորդ օրվա համեմատ, ՌԴ բանկի տվյալներով, դոլարի փոխարժեքն ավելացել է 60.5 կոպեկով։ Եվրոյի փոխարժեքը ՌԴ բանկի տվյալներով այսօր գնահատվում է 78.23 ռուբլի, ինչը 1.27 ռուբլիով ավելի է երեկվա տվյալից։ Ռուբլու փոխարժեքն ընկնում է համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը զուգահեռ։ Այսօր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը զգուշավորությամբ է մոտենում ռուբլիի փոխարժեքի տատանումներին: