Բավ է պառակտվել
18-02-2015 14:29

Եվրոյի պաշտոնական փոխարժեքը իջել է և կազմում է 71 ռուբլի

Կենտրոնական բանկի կողմից փետրվարի 19-ի համար մատնանշված եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմում է 71,08 ռուբլի: Այն իջել է 24 կոպեկով: Դոլարի փոխարժեքը իջել է 43 կոպեկով և կազմում է 62,4 ռուբլի: Համապատասխան տեղեկությունները պարունակվում են Ռուսաստանի բանկի նյութերում: Բորսայի գործարքների ընթացքում ռուբլին նույնպես ամրապնդում է իր դիրքերը դոլարի և եվրոյի նկատմամբ: Մոսկվայի ժամանակով 13:40-ի դրությամբ ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 62,57 ռուբլի՝ իջնելով 1,24 ռուբլով, իկս եվրոպական արժույթի փոխարժեքը՝ 71,28 ռւբլի՝ իջնելով 1,53 ռուբլով: Brent նավթի արժեքը լոնդոնյան ICE բորսայում կազմել է 61,52 դոլար մեկ բարելի դիմաց: Հունվարի 30-ին ԿԲ-ի տնօրենների խորհուրդը տոկոսադրույքը 17տոկոսից մինչև 15 տոկոս իջեցնելու մասին որոշում է կայացրել: Արժույթի կարգավորման հարցերով զբաղվող գերատեսչությունը բացատրել է, որ տոկոսադրույքի բարձրացումը մինչև 17 տոկոս հանգեցրել է գնաճի կայունացմանը և արժույթի արժեզրկմանը «մինչև այն աստիճանը, որը հաշվարկել էր Ռուսաստանի բանկը»: Տոկոսադրույքի կրճատմանմասին նորությունից հետո դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում մոտեցել է 71 ռուբլու, իսկ եվրոյի արժեքը կազմում էր ավելի քան 80 ռուբլի: Դեկտեմբերի 16-ին ԿԲ-ն բարձրացրել է տոկոսադրույքը 10,5 տոկոսից մինչև 17 տոկոս: Նույն օրը բորսայում գործարքների ընթացքում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 100 ռուբլու, իսկ դոկարի փոխարժեքը՝ 80 ռուբլու նիշը: Նոյեմբերի 10-ին ԿԲ-ն չեղյալ է հայտարարել երկարժույթային զամբյուղի միջանցքը: Այսպիսով ԿԲ-ն փաստացի հայտարարել է ռուբլու լողացող փոխարժեքին անցնելու մասին: