Բավ է պառակտվել
12-05-2014 18:52

՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության՝ ընդիմադիր դառնալով մի շարք սկզբունքներ խախտվեցին. Մ. Մելքումյան

Այսօր, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ ԱԺ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով է աշխատելու, իսկ կառույցի գործունեության ժամկետը ընթացիկ տարվա հունիս ամսին կավարտվի:

Ըստ նրա աշխատանքի ամենօրյա ռեժիմի արդյունքում հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու կարիք չի լինի: Ներկա պահին, ՕԵԿ-ի` իշխանական կոալիցիան լքելու եւ իրեն ընդդիմություն հռչակելու հետեւանքով կառույցի անդամների ձայների հարաբերակցության առնչությամբ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:

Նիստի ընթացքում ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար է ընտրվել ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ով հաղորդել է, որ ձայների հարաբերակցության հարցը դեռեւս քննարկվում է: «Հանձնաժողովը քաղաքական հավասարակշռության սկզբունքով է աշխատում: Այսինքն` անդամներից հինգը իշխանության ներկայացուցիչներն են, հինգը` ընդդիմադիրներ: Սակայն «Օրինաց երկրի»` ընդդիմադիր ճամբար տեղափոխվելուց հետո հիշյալ սկզբունքը խախտվել է»: Այսօրվա նիստի ընթացքում նաեւ հանձնաժողովի աշխատանքին փորձագետներ ներառելու հարցն է քննարկվել: