Բավ է պառակտվել
10-02-2014 14:28

՛՛Ես չգիտեմ 40 տարի հետո իմ երկիրն ինչ կարգավիճակում կլինի՛՛. ՕԵԿ անդամը ՝ կենսաթոշակների մասին

՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն, անրադառնալով կենսաթոշակային նոր համակարգին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ նոր համակարգի ուղղությամբ դեռևս աշխատել է հարկավար, լրացուցիչ պետք է ամրագրել երաշխիքները:
Ըստ նրա, իրավական երաշխիքները բավարար չեն, դեռևս խնդիրներ կան, որոնք էլ հաշվի առնելով, ՍԴ-ն կասեցրեց օրենքի 2 կետերը: Ըստ կուսակցության անդամի, քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, նշելով ու հիշելով 90-ականները, երբ կորցրեցին իրենց ավանդները:
Հովհաննես Մարգարյանի կարծիքով պահումները ոչ թե 5 տոկոսից պետք է սկսել, այլ՝ 2: Ըստ նրա, այս օրենքը քաղաքացիներին զրկում է սեփականության իրավունքից: Ըստ բանախոսի, երբ օրենքը կիրառության մեջ մտնի՝ կառաջանան մի շարք խնդիրներ, իսկ ահա իշխանության նկատմամբ միշտ էլ հասարակությունը թերահավատորեն է վերաբերվել:
՛՛Այս դեպքում էլ 40 տարի հետո ես չգիտեմ ինչ իրավական կարգավիճակ կունենա իմ երկիրը, կամ արդյոք իմ երկիրը պատրաստ է, որ որոշ ֆորս մաժորային իրավիճակների դեպքում ունենա բավարար իրավական հիմքեր, որ տեր կանգնի իմ գումարներին», -նշեց Մարգարյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ որոշ գործատուներ, այդուհանդերձ, պահումներ են անում, հակառակ օրենքի երկու կետերը մինչև մարտի 28-ը կասեցնելու՝ ՍԴ-ի որոշմանը, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Տարաբնույթ կարծիքներ են հնչում տարբեր գերատեսչություններից, բայց մի բան պարզ է, որ չվճարված գումարի դիմաց որևէ մեկին չեն տուգանելու»: