Բավ է պառակտվել
13-02-2016 13:26

Հաստատվել է ԵՏՄ գազի ընդհանուր շուկա ստեղծելու հայեցակարգը

Մինչեւ 2025 թ. ձեւավորվելու է Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկան, որը կոչված է ապահովելու գազի ազատ տեղաշարժը միության տարածքում, գազատրանսպորտային ենթակառուցվածքի մատչելիությունը, գազի գների կայունացումը, անխափան գազամատակարարումը, ԵՏՄ երկրների բնակչության գազամատակարարման մակարդակի բարձրացումը: Այս մասին հայտարարել են ԵՏՀ խորհրդի հերթական նիստի ժամանակ, որի արդյունքներով հաստատվել է ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը: Ըստ պայմանագրի՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման նպատակով նախատեսվում է մշակել ու 2016 թ. հաստատել համապատասխան Հայեցակարգը, իսկ մինչեւ 2018 թ. հունվարի 1-ը՝ Միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագիրը: Հետո Միության երկրները միջազգային պայմանագիր կստորագրեն՝ ԵՏՄ ընդհանուր գազի շուկա ձեւավորելու մասին ու կապահովեն, որ այն ուժի մեջ մտնի 2025 թ. հունվարի 1-ից ոչ ուշ: Մինչ այդ բոլոր ծրագրված միջոցառումները ու որոշումները պետք է իրականացվեն: Նշում են, որ Միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման էֆեկտը գնահատվում է 5 մլրդ դոլար՝ հինգ տարվա ընթացքում: Եվրասիական տարածքում Հայեցակարգը առաջին փաստաթուղթն է, որը իրավական հիմք է ստեղծում գազի ընդհանուր շուկա ձեւավորելու համար: