Բավ է պառակտվել
02-04-2015 11:09

ՀՀ պետպարտքի ծավալը կազմում է ավելի քան 4,35 մլրդ. դոլար

Հայաստանի պետպարտքը կրճատվել է 3,364 մլն. դրամով, որի արդյունքում հանրապետության արտաքին պարտքը կրճատվել է 20,766 մլն. ԱՄՆ դոլարով, իսկ ներքին պարտքը ավելացել է 17,406 մլն. դոլարով: Ինչպես հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, փետրվար ամսի դրությամբ Հայաստանի պետպարտքը կազմել է 4.354.525.000 դոլար: Կառավարության պարտքի ծավալը կազմել է 3.244.788.000 դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 422,28 մլն. դոլար: Ներքին պարտքի կառուցվածքում ՀՀ բնակիչների կողմից ձեռք բերված պարտատոմսերի ծավալը կազմել է 602,27 մլն. դոլար, բնակիչների կողմից ձեռք բերված արժութային պարտատոմսերի ծավալը կազմել է 79,077 մլն. դոլար, վարկերի և փոխառությունների ծավալը՝ 4 մլն. դոլար, իսկ ներքին երաշխիքների ծավալը՝ 2,11 մլն. դոլար: